«Հայկական առավոտ» Վիեննայում ՄԱԿ-ում Կանանց խորհրդի համար

24 մայիսի, 2011

Մայիսի 24-ին Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում Կանանց խորհրդի (UNWG) համար կազմակերպեց «Հայկական առավոտ»: Միջոցառմանը ներկա էին Կանանց խորհրդի անդամներ, ՄԱԿ-ի գործակալություններում աշխատող կանայք, կին դիվանագետներ եւ դիվանագետների կանայք:

Ողջույնի խոսքով միջոցառումը բացեց Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչի տիկին Անահիտ Հովակիմյանը, որին հետեւեց Հայաստանի մասին պատմամշակութային ֆիլմի ցուցադրումը: Միջոցառմանը երաժշտական համարներով հանդես եկան պատանի հայ երաժիշտներ:

ՄԱԿ-ում Կանանց խորհուրդը հայտնեց, որ ընտրել է Հայաստանի կողմից 2011 թվականի համար ներկայացված Ալավերդու N 2 միջնակարգ դպրոցի մարզադաշտի եւ խոհանոցի վերանորոգման ծրագիրը:

Տպել էջը