Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 թ. Մելինե Մերկուրի հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը

24 մայիսի, 2011

Մայիսի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 թ. Մելինե Մերկուրի հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը:

Մելինե Մերկուր միջազգայինի մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման եւ կառավարման բնագավառում:

Այս անգամ այս պատվավոր մրցանակը կիսեցին հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը:

Պաշտոնական արարողության ժամանակ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին այդ պատվավոր մրցանակը հանձնեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ` դեսպան Թեոդորե Պասսասը:

Մրցանակի հանձնման արարողության ընթացքում հրավիրյալներին ներկայացվեց նաեւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ տեսաֆիլմը:

Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էին ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արագելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը:
 

Տպել էջը