Դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գիորգի Ուգուլավայի հետ

24 մայիսի, 2011

24-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Թբիլիսիի քաղաքապետ Գիորգի Ուգուլավայի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ ձեւավորված գործնական հարաբերությունները եւ վստահություն հայտնեցին, որ հետագայում եւս Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարանների միջեւ համագործակցությունը կզարգանա այդ կառուցողական հունով:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջեւանքի պանթեոնի բնականոն գործունեության հետ կապված հարցեր:

Տպել էջը