Փարիզում բացվել է Նինա Խեմչյանի «Պարիր ինձ հետ» ցուցահանդեսը

16 մայիսի, 2011

Փարիզի կենտրոնում գտնվող Galerie de Buci պատկերասրահում տեղի ունեցավ հայաստանցի արվեստագետ, Երևանի Գեղարվեստի ինստիտուտի, Փարիզի Կիրառական արվեստների ազգային դպրոցի շրջանավարտ Նինա Խեմչյանի «Պարիր ինձ հետ» խորագրի ներքո միավորված քանդակագործական և խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցադրված էին արվեստագետի վերջին շրջանում Փարիզում կատարված աշխատանքները, որոնք արժանացան Փարիզի արվեստագիտական շրջանների և այցելուների հոծ խմբերի բարձր գնահատանքին:

Ցուցահանդեսի հովանավորչությունը ստանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:
 

Տպել էջը