Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին

10 մայիսի, 2011

Մայիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն
ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն
փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան
գործընկերության ծրագրին առնչվող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիլֆրիդ Մարտենսը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի
կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում նա նշեց,
որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի կողմից հնչող ուժի կիրառման սպառնալիքներին եւ սադրիչ
գործողություններին:

Տպել էջը