Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդն ընդունեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին

29 ապրիլի, 2011

Ապրիլի 29-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդն ընդունեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին:

Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու քույր-եկեղեցիների հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր, այդ թվում` Վրաստանում ներկայացված ավանդական դավանանքների եկեղեցիներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու խնդիրը:

Զրույցի ժամանակ շեշտվեց հայ և վրաց ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարիդրացիական կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Տպել էջը