Դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումները Հունգարիայում

26 ապրիլի, 2011

Ապրիլի 26-ին Հունգարիայի Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերն ընդունեց Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին: Զրույցը հիմնականում նվիրված էր մայիսի կեսերին տեղի ունենալիք Հունգարիայի ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:

Կողմերը բարձր գնահատական տվեցին հայ-հունգարական հարաբերությունների ակտիվ դինամիկային, կարեւորեցին համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:

Բուդապեշտ իր այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միհայ Բալլայի, Հունգարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Անդրաշ Կուպպերի եւ խմբի մի շարք անդամների հետ:

Դեսպան Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Հունգարիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:

Տպել էջը