Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սիրիայում

24 ապրիլի, 2011

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 96-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, ապա Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան կարգ` Դամասկոսի քույր եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ապրիլի 25-ին սգո արարողություն տեղի ունեցավ Դամասկոսի հայոց գերեզմանատանը` ուր գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:
Հուշահամալիրում Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին եղեռնի զոհերի հուշարձանին:

Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Նույն օրը Սիրիայում Հայաստանի դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, սիրիահայ համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները և գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում:

Տպել էջը