Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելառուսում

24 ապրիլի, 2011

Ապրիլի 24-ին Մինսկի կենտրոնական զինվորական գերեզմանատան տարածքում տեղադրված խաչքարի մոտ կայացավ սգո արարողություն` ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի:

Արարողությանը մասնակցեցին հայ համայնքի երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ, նաեւ` Հայաստանի դեսպանության աշխատակիցները:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին հայ համայնքի եւ Հայաստանի դեսպանության անունից, ելույթ ունեցավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը:

Տպել էջը