Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բաթումում

24 ապրիլի, 2011

Ապրիլի 24-ին Բաթումի հայ առաքելական Սուրբ Փրկիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ եւ այնուհետեւ պատարագ է մատուցվել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետեւ եկեղեցու բակում տեղադրված խաչքարին ծաղկեպսակներ են զետեղել Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հակոբ Հաջի-Հակոբյանը, Աջարիայի հայերի միության նախագահը, “Մեր Ապագան” երիտասարդական միությունը, Աջարիայի եւ Արեւմտյան Վրաստանի կազմակերպությունների ներկայացուցիչները եւ Հայաստանից ժամանած հյուրեր:

Ոգեկոչման արարողությունից հետո եկեղեցում կազմակերպվել է Մեծ Եղեռնի դեպքերը լուսաբանող ֆիլմի ցուցադրում:

Ֆիլմի ցուցադրումից հետո ՀՀ Գլխավոր հյուպատոսը պատասխանել է լրագրողների հարցերին:

Տպել էջը