Մեծ եղեռնի 96-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ Ամստերդամում և Ասսենում
24 ապրիլի, 2011Ապրիլի 24-ին Ամստերդամում և Ասսենում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարերի մոտ, տեղի են ունեցել Մեծ եղեռնի
96-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ:
Ծաղկեպսակների տեղադրման արարողությունից և աղոթքից հետո միջոցառումների մասնակիցներին իր ուղերձով դիմել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` շեշտելով նահատակների հիշատակն անշեջ պահելու և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հաստատակամորեն շարունակելու կարևորությունն ու յուրաքանչյուր հայի պարտավորությունն` իր ներդրումը բերելու այդ գործընթացին: