Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հալեպում

24 ապրիլի, 2011

Ապրիլի 25-ին Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ Հալեպի հայկական գերեզմանոցի Սբ. Հռիփսիմե մատուռում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո ցեղասպանության հուշարձանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ եւ ծաղկեպսակների զետեղում: Միջոցառումներին ներկա էին հալեպահայ կրոնական համայնքապետեր, Սիրիայում կրոնական տարբեր ուղղությունների առաջնորդներ, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հալեպահայ բարեգործական, մշակութային, կրթական, հայրենակցական միությունների ղեկավարներ:

Երեկոյան «Եսայան» սրահում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Նիստին ելույթ ունեցան գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ օրվա բանախոս` «Քարեն Եփփե» Ազգային ճեմարանի տնօրեն Հակոբ Քիլեջեջյանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Հայոց Բերիո թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանը:
 

Տպել էջը