Նիդերլանդներում տեղի է ունեցել «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության եւ «Վան» կիրակնօրյա դպրոցի 10-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում
17 ապրիլի, 2011Ապրիլի 17-ին Նիդերլանդների Նայմեխեն քաղաքում տեղի ունեցավ «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության եւ «Վան» կիրակնօրյա դպրոցի 10-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով բարձր գնահատեց հայապահպանության ուղղությամբ իրականացրած նրանց գործունեությունն ու հետագա հաջողություններ մաղթեց աճող սերնդին հայեցի եւ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում:
Տոնական միջոցառմանը ներկա էին Նայմեխենի քաղաքապետարանի, հայկական կազմակերպությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: