Աթենքում մեկնարկել են Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումները
13 ապրիլի, 2011Ապրիլի 13-ին Աթենքում մեկնարկել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների տարին` Հայաստանի դեսպանության եւ hունա-հայկական հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ:
Առաջին միջոցառումը, որը կազմակերպվել էր Հույն-ամերիկյան միության հետ համատեղ, նվիրված էր սարոյանական փոքր արձակի ուրույն մասը կազմող եւ Սարոյանի փիլիսոփայության խտացումները ներկայացնող առակներին, որոնց ընտրանին հանդիսատեսին ներկայացրեց Հունահայկական հետազոտությունների միության դրամատիկ խմբակը:
Երեկույթին ներկա էին Հունաստանում Հայաստանի դեսպանը եւ դեսպանատան անձնակազմը, Հունաստանի հայ եւ ամերիկյան համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ: