ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին
11 ապրիլի, 2011Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին (Brian Fall):
Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը, որը նախադրյալներ է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման համար:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը հանգամանալից քննարկեցին մի շարք միջազգային հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ զարգացումները, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլիը: Այս ենթատեքստում՝ երկուստեք վերահաստատվեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: