ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին

07 ապրիլի, 2011

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

Բարձր գնահատելով երկու պետությունների միջեւ հաստատված բազմաբովանդակ փոխշահավետ համագործակցությունը` կողմերը քննարկեցին հայ-վրացական հարաբերությունների տարբեր բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:

Տպել էջը