Արման Կիրակոսյանն ընդունեց Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի ուսանողների
01 ապրիլի, 2011Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի ուսանողներին, որոնք նաեւ Գրիմշոու ակումբի անդամներ են:
Հանդիպման ժամանակ Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները, Հայաստանի դիրքորոշումը առկա միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ պատասխանեց ուսանողների հարցերին:
Միջազգային հարաբերությունների Գրիմշոու ակումբը գիտական տարբեր միջոցառումներ կազմակերպող ընկերակցություն է, ինչպիսիք են օրինակ` ակադեմիական ուղեւորությունները տարբեր երկրներ, որոնց ընթացքում ուսանողներն առավել խորությամբ են ծանոթանում տարածաշրջանային նշանակության խնդիրներին եւ հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների: