Վրաստանի նախագահ Սաակաշվիլին պարգեւատրել է իր առաքելությունը ավարտող դեսպան Հրաչ Սիլվանյանին
22 մարտի, 2011Մարտի 22-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է Վրաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին:
Նախագահ Սաակաշվիլին բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպանի ներդրումը հայ-վրացական համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում եւ պարգեւատրել է նրան Վրաստանի պատվո շքանշանով: