Հայաստանին նվիրված հանդես Մադրիդի Գրքի Տանը

17 մարտի, 2011

Մարտի 17-ին Մադրիդի կենտրոնում տեղակայված խոշորագույն «Գրքի Տուն» գրախանութի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Մարկո Պոլոյի անունը կրող հեղինակավոր տուրիստական գործակալության (Club Marco Polo) կողմից կազմակերպված շնորհանդեսը` նվիրված Հայաստանին: Բանախոսն էր գործակալության կոմերցիոն տնօրեն Խոսե Լուիս Անգուլոն, որը վերջերս Հայաստան այցելելուց հետո իր տպավորությունները կիսեց դահլիճում հավաքված գործընկերների եւ հանրության առջեւ` ներկայացնելով հայերին որպես «իրապես դեպի եվրոպական ընտանիք ձգտող մի փոքրիկ, բայց փառապանց ազգ, որը դարեր շարունակ եղել է եվրոպական քաղաքակրթության փարոսն ու հաղորդիչը Արեւելքում»: Հանդեսի ընթացքում հնչում էին հայկական ազգային մեղեդիներ: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը:

Տպել էջը