Դեսպան Հրաչ Սիլվանյանը պարգեւատրվել է Թբիլիսիի բարձրագույն պարգեւով
11 մարտի, 2011Մարտի 11-ին, Թբիլիսիի քաղաքապետարանում, Երեւան եւ Թբիլիսի քաղաքների միջեւ բարեկամական կապերի խորացման եւ ամրապնդման գործում իր մեծ ավանդն ունենալու համար Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հրաչ Սիլվանյանին հանդիսավոր պայմաններում քաղաքապետ Գիգի Ուգուլավան հանձնեց Թբիլիսիի բարձրագույն պարգեւը` քաղաքի խորհրդանշական բանալիները եւ շնորհակալական նամակ: