Արտգործնախարարն ընդունեց եվրոպական առաջատար լրատվամիջոցների թղթակիցներին

04 մարտի, 2011

Մարտի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց եւրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին, որոնք Հայաստանում են գտնվում Երեւանում ԵՄ պատվիրակության հրավերով:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը եվրոպական 15 երկրներից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության, հիմնական ուղղություններն եւ առաջնահերթությունները, դիրքորոշումները միջազգային եւ տարածարաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ներկաների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հակամարտության հանգուցալուծման գործընթացի հեռանկարները:

Էդվարդ Նալբանդյանը եվրոպացի լրագորղներին հանգամանալից պատմեց Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերի մասին:
 

Տպել էջը