Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
24 փետրվարի, 2011Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ առետրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:
Բարձր գնահատելով Պիտեր Սեմնեբիի աշխատանքը՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց ներկայացուցչի դերը Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության գործընթացում: