ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

24 փետրվարի, 2011

Փետրվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գիեդրիուս Չեկուոլիսին (Giedrius Čekuolis): Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները:

Փոխնախարար Քոչարյանը դեսպան Չեկուոլիսին ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլի մանրամասները, բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, ինչպես նաեւ ընդգծեց Լեռնային Ղարաբաղի մոտեցումներին անմիջական շփումներով տեղեկանալու կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխվստահության մթնոլորտի ձեւավորման եւ այդ ուղղությամբ առկա մեխանիզմների ամրապնդման եւ միջոցառումների իրականացման վերաբերյալ:
 

Տպել էջը