Շոտլանդիայում բացվել է հայ մշակութային ցուցահանդես

15 փետրվարի, 2011

Փետրվարի 11-ին Էդինբուրգում` Շոտլանդիայի ռուսական ինստիտուտում (Scotland Russia Institute) բացվել է հայ մշակութային ցուցահանդես, որը համատեղ կազմակերպել են Լոնդոնում Հայաստանի դեսպանությունն ու PRO ART ընկերությունը:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 20-ը, որի ընթացքում կցուցադրվեն Հայաստանը ներկայացնող հանրահայտ հայ լուսանկարիչների գործերը, ինչպես նաեւ բրիտանահայ գիտնական Վրեժ Ներսիսյանի կողմից Լոնդոնի Բրիտանական գրադարանից բերված հայկական մանրանկարների հավաքածուն:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին Շոտլանդիայի մտավորականության, Շոտլանդիայի հայ եւ ռուս համայնքների եւ Լոնդոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները:

Տպել էջը