Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդեսը
15 փետրվարի, 2011Փետրվարի 9-13-ը Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաեւ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը` ներկայացնելով Հայաստանի տարբեր հրատարակչությունների հրատարակած գրքեր:
Մասնակից շուրջ 23 երկրների թվում ԱՊՀ մասնակից պետություններից ներկայացված էին նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Տաջիկստանը։ Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Գերմանիան։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսի կառավարության անդամներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը։
Հայկական տաղավարն արժանացել է պատվոգրի: