Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի պատվիրակությանը

14 փետրվարի, 2011

Փետրվարի 14-ին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց ն «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի անդամներին ընկերության փոխնախագահ Ստեֆանն Տոդորովի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց հեռուստառադիոընկերության գործունեությունը` ընդգծելով, որ այն հետխորհրդային տարածքում կայացած կառույց է, որն ունի իր մշտական լսարանը:

Ստեֆանն Տոդորովը ներկայացրեց ընկերության ընթացիկ աշխատանքները, իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը, թվային հեռարձակմանը անցնելու նախապատրաստությունները:

Հանդիպմանը քննարկվեցին հեռուստառադիոընկերության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
 

Տպել էջը