ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեվիդ Հոբսի հետ
09 փետրվարի, 2011Փետրվարի 8-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեվիդ Հոբսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային Ժողովի համագործակցության, այս տարվա մայիսին Վառնայում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային եւ Բուխարեստում նախատեսվող աշնանային նստաշրջանների օրակարգերի հետ կապված հարցեր: