Լոս Անջելեսում նշվել է Հայկական բանակի տոնը
28 հունվարի, 2011Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնի առիթով Լոս Անջելեսում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո եւ համայնքային կառույցների, այդ թվում` երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքով:
Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին համայնքային կառույցների ղեկավարներ, գործիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախի ազատամարտի վետերաններ: Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Լոս Անջելես էր ժամանել Վաշինգտոնում ՀՀ ՊՆ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը:
Ընդունելությանը մասնակցեց նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: