ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչություն է այցելել Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը

27 հունվարի, 2011

Հունվարի 27-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) ՀՀ Մշտական ներկայացուցչություն այցելեց Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը: 

Արամ արքեպ. Աթեշյանը հանգամանալից զրույց ունեցավ ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միքայել Վարդանյանի հետ: Քննարկվեցին Թուրքիայի հայկական համայնքին հուզող խնդիրներ, ընդգծվեց Հայաստանի մշտական ներկայացուցչության համայնքային կառույցների հետ կապի անհրաժեշտությունը:
 
Միքայել Վարդանյանը ներկայացրեց ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղությունները եւ ձեռքբերումները:
 
Արամ Արքեպ. Աթեշյանն ու Միքայել Վարդանյանը պայմանավորվեցին առաջիկայում եւս շարունակել հանդիպումները եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Տպել էջը