Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է ՌԴ-ում եւ համատեղության կարգով ՀՀ-ում Մալազիայի նորանշանակ դեսպան Դաթո Զայնոլ Աբիդին Օմարին

27 դեկտեմբերի, 2010

Դեկտեմբերի 27-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է ՌԴ-ում եւ համատեղության կարգով ՀՀ-ում Մալազիայի նորանշանակ դեսպան Դաթո Զայնոլ Աբիդին Օմարին: 

Ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման կապակցությամբ` դեսպան Եսայանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հետագա փոխգործակցությունը:
 
Դեսպան Աբիդին Օմարը դիմել է դեսպան Եսայանին` Հայաստանում իր հավատարմագրերի հանձման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Եսայանը, կարեւորելով երկկողմ առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը, նշել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:
Տպել էջը