ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է եգիպտացի լրագրողներին
17 դեկտեմբերի, 2010Դեկտեմբերի 13-17-ը ճանաչողական այցով Հայաստանում է գտնվել Եգիպտոսի առաջատար պարբերականները ներկայացնող լրագրողների խումբ`
«Ալ-Ահրամ» օրաթերթ, «Ալ-Միսր ալ-Յոմ» օրաթերթ, «Էլ-Գոմհորիյյա» օրաթերթ, «Ալ-Ահրամ ալ-Արաբիյյա» շաբաթաթերթ եւ «Դի Էջիփշն գազեթ» անգլալեզու օրաթերթ:
Եգիպտացի լրագրողները հանդիպումներ են ունեցել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ:
Արման Կիրակոսյանը բովանդակալից զրույց է ունեցել լրագրողների հետ տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաեւ` հայ-եգիպտական հարաբերությունների վերաբերյալ:
Լրագրողները հանդիպել են նաեւ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հետ, այցելել են Հայաստանի մարզեր, ծանոթացել մշակութային արժեքներին: