Դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Պավիայի քաղաքապետ Ալեսսանդրո Կատտանեոյի հետ
17 դեկտեմբերի, 2010Դեկտեմբերի 17-ին դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Պավիայի քաղաքապետ Ալեսսանդրո Կատտանեոյի /Alessandro Cattaneo/ հետ: Հանդիպման սկզբում դեսպանը ողջունել է Պավիայի եւ Գյումրիի միջեւ համագործակցության հաստատելու նախաձեռնությունը` ընդգծելով, որ համագործակցության խթանումը Իտալիայի եւ Հայաստանի նահանգների ու քաղաքների միջեւ հանդիսանում է դեսպանության առաջնային խնդիրներից մեկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պավիա եւ Գյումրի քաղաքների միջեւ համագործակցության խորացմանը, Եվրոպայի ամենահին` Պավիայի համալսարանում հայ ուսանողների ուսման, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության, փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում հայ եւ իտալացի գործարարների համագործակցության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Պավիայի եւ Հայաստանի բժշկական համալսարանների միջեւ համաձայնագրի ստորագրման, Պավիայում բարձր տեխնոլոգիաների հիման վրա նորաստեղծ ուռուցքաբանական կենտրոնի հետ կապերի հաստատման, ինչպես նաեւ 2011թ. Պավիայում հայ-իտալական գործարար համաժողով կազմակերպելու վերաբերյալ: