Դեսպան Արմեն Մելքոնյանը հավատարմագրերն է հանձնել Լիբիայի Ժողովրդական Գերագույն Կոնգրեսի քարտուղար Մուհամմադ Բիլ-Կասեմ Ալ-Զուեյին

16 դեկտեմբերի, 2010

Դեկտեմբերի 16-ին Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել Լիբիայի Ժողովրդական Գերագույն Կոնգրեսի քարտուղար Մուհամմադ Բիլ-Կասեմ Ալ-Զուեյին: 

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտվել խրախուսելու Հայաստանի եւ Լիբիայի միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացումը: Կարեւորվել են հայ-արաբական ավանդական կապերը եւ հայերի ներդրումը արաբական աշխարհում, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ:
 
Ժողովրդական Գերագույն Կոնգրեսի քարտուղարը դեսպանին է փոխանցել Լիբիական Հեղափոխության առաջնորդ, գնդապետ Մուամմար Կադդաֆիի ջերմ ողջույններն ու բարեմաղթությունները` ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Տպել էջը