ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի այցը Թուրքմենստան

11 դեկտեմբերի, 2010

Դեկտեմբերի 11-12-ը Թուրքմենստանում կայացել է «Թուրքմենստանի մշտական չեզոքությունը` համագործակցություն հանուն խաղաղության, անվտանգության եւ զարգացման» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էր Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Կենտրանական Ասիայի, տարածաշրջանի եւ աշխարհի տարբեր երկրներիից ժամանած պաշտոնական պատվիրակություններ, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Հայաստանի Հանրապետությունից գիտաժողովին մասնակցում էին
արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
 
Գիտաժողովի մասնակիցները քննարկել են Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային համագործակցության, ազգամիջյան հիմնահարցերի լուծման եւ կանխարգելման տեսությանն ու գործնական քայլերին, տարածաշրջանային կազմակերպությունների դերակատարությանը վերաբերող խնդիրներ:
 
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի, Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ, նախկինում Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Խըդըր Սապարլիեւի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շեյբանի Ռաուֆ Մոհամմետրեզայի, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մահմուդջան Սոբիրովի, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալախոնիայի, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Կայրատ Ումարովի հետ:
Տպել էջը