Կայացավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների աշխատանքային հանդիպումը
09 դեկտեմբերի, 2010Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամադյարովի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ: