Դամասկոսում տեղի է ունեցավ 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագ

05 դեկտեմբերի, 2010

Դեկտեմբերի 5-ին Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցավ 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված Ս. Պատարագ: 

Պատարագին մասնակցել են Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, դամասկահայ համայնքի հոգեւոր, աշխարհիկ, կուսակցական եւ միութենական ղեկավարությունը: 

Պատարագի ավարտից հետո կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ են ունեցել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանը:

Տպել էջը