Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ
04 դեկտեմբերի, 2010Դեկտեմբերի 4-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ
խորացման հեռանկարները: Նշվել է բաձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային, ինչպես նաեւ Լիբանանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող խնդիրներին: