Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ կայացավ հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը

02 դեկտեմբերի, 2010

Դեկտեմբերի 1-2-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին վիզաների, իրավական, հասարակական եւ արարողակարգային հարցեր: 

Նիստի արդյունքում երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական վարչությունների ղեկավարները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
 
Նիստին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց նաեւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալը:

Հանդիպումներ կազմակերպվեցին նաեւ իրանական պատվիրակության եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանի, ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջեւ:

Տպել էջը