Բուլղարիայում տեղի է ունեցել բուլղարերեն եւ հայերեն թարգմանությամբ հրատարակված գրքերի շնորհանդես
02 դեկտեմբերի, 2010Դեկտեմբերի 2-ին Սբ.-եր Կիրիլլի եւ Մեթոդիոսի անվան Ազգային գրադարանում տեղի է ունեցել 2010թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ բուլղարերեն եւ հայերեն թարգմանությամբ հրատարակված Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս – թուրքական պատերազմին» գրքի, Հրանտ Մաթեւոսյանի «Աստված էս ինչ սիրուն աշխարհ է» եւ Վանյա Պետկովայի «Հայկական երգեր» վիպակների եւ բանաստեղծությունների ժողովածուների, «Սասունցի Դավիթ» էպոսի եւ «Կրալի Մարկո» լեգենդի շնորհանդեսը եւ գեղարվեստական երեկոն:
Այնուհետեւ տիկ. Դաշտոյանը Սրբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Հակոբ Օրհմանջյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը բուլղարական «Մարկո Կրալ» էպոսի հայերեն թարգմանության եւ Հրանտ Մաթեւոսյանի «Հատընտիր»-ի բուլղարերն թարգմանության համար: ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեց նաեւ Սբ.-եր Կիրիլլի եւ Մեթոդիոսի անվան ազգային գրադարանի մասնագետ Արմանդ Բասմաջյանը «Սասունցի Դավիթ» եւ «Հայերի մասնակցությունը ռուս – թուրքական պատերազմին» գրքի բուլղարերեն թարգմանության համար: