ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին
29 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին (Daly Belgasmi):
\n
\n
\n Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի ավանդաբար արդյունավետ համագործակցությունը Պարենի համաշխարհային ծրագրի հետ` մասնավորապես կարեւորելով վերջինիս կողմից իրականացվող դպրոցական սննդի շուրջ ութ միլիոն դոլար արժողության ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի վեց մարզերի 50.000 դպրոցականների համար:
Երկուստեք վստահություն հայտնվեց, որ հաստատված սերտ համագործակցությունը ապագայում կշարունակվի եւ կընդլայնվի: