Հանդիպում Հավաքական անվտանգության պայմանագրի\nկազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
29 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
\nՀանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
\nՆույն օրը արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հանդիպումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: