ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին
26 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերին:
Զրուցակիցները մանրամասն քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը եւ դրա հեռանկարները:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Իր հերթին Գորան Լենմարկերն համոզմունք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: