ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցան Հայաստան-ԵՄ հարաբերությունների թեմայով քաղաքական խորհրդակցություններ
25 նոյեմբերի, 2010Ս.թ. նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի ու Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Անդրիս Ռազանսի եւ Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ջորջ Ֆրիդենի մասնակցությամբ: Քննարկումների հիմնական թեման Հայաստան-ԵՄ հարաբերություններն էին` Արեւելյան գործընկերության եւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների լույսի ներքո:
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին ընդունեց նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, որի հետ հանդիպմանը անդրադարձ կատարվեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին, ինչպես նաեւ ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցման խնդիրներին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ հանդիպմանը հյուրերի խնդրանքով ներկայացվեց Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի արդի փուլը: