ԱԳՆ-ում անցկացվեց խորհրդակցություն գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի պատասխանատուների հետ

23 նոյեմբերի, 2010

 
Նոյեմբերի 23-ին ԱԳՆ-ում անցկացվեց հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Մանասարյանն ու Կարինե Ղազինյանը եւ ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի պատասխանատուները:

Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքական բնագավառի վերջին զարգացումներին, քննարկվեցին Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության իրականացմանը, գերատեսչությունների արտաքին կապերի համակարգմանն առնչվող հարցեր:

Տպել էջը