Գլենդեյլի ֆ‎իլհարմոնիկ նվագախումբը սկսել է համերգաշրջանը

09 նոյեմբերի, 2010

 Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Գլենդեյլի ֆ‎իլհարմոնիկ նվագախմբի համերգը` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո:

Նորաստեղծ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն է` Խաչատուր Ավետիսյանի որդին: Հենց նրա նախաձեռնությամբ է ստեղծվել Գլենդեյլի ‎ֆիլհարմոնիկը, որի կորիզը կազմում են հայաստանցի երաժիշտները: Նվագախումբն արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն հայ, այլեւ ամերիկացի երաժշտասերների շրջանում: Դրա վկայությունն են ամերիկյան առաջատար պարբերականներում լույս տեսած հոդվածներն ու նաեւ` կիրակնօրյա համերգի մեծ հաջողությունը լեցուն դահլիճում:

Ծրագրում ընդգրկված էին հայ եւ օտար կոմպոզիտորների ստեղծագործություններ`Բախ, Ալթունյան, Բիզե, Ռոսինի, Մոցարտ:

Այս համերգով ‎ֆիլհարմոնիկ նվագախումբը սկսեց երկրորդ համերգաշրջանը, որի ընթացքում կունենա վեց համերգ: Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Միքայել Ավետիսյանի ջանքերով նվագախմբի համերգների ծրագրերում մշտապես կընդգրկվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Տպել էջը