Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում
06 նոյեմբերի, 2010 Նոյեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը:
Աստրախանում, ս.թ. հոկտեմբերի 27-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, նախարարների բանակցությունների օրակարգում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր: