Դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լորեն Մոզարին
05 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 4-ին Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեց Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լորեն Մոզարին:
Նշելով, որ նախորդ տարվա համեմատությամբ աննախադեպ զարգացումներ են գրանցվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում` դեսպանը կարեւորեց հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների խորացումը ինչպես առեւտրատնտեսական, այնպես էլ միջխորհրդարանական ձեւաչափերով, ինչին կնպաստի Լյուքսեմբուրգի տնտեսական ոլորտը ներկայացնող եւ Միջխորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունների այցերի կազմակերպումը Հայաստան:
Դեսպանը նաեւ կարեւորեց 2009թ. ստորագրված եւ Հայաստանի կողմից արդեն վավերացված « Մշակութային եւ գիտական համագործակցության մասին » երկկողմ պայմանագրի վավերացումը Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից:
Լորեն Մոզարի խնդրանքով Ավետ Ադոնցը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային, ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Երկուստեք մտքեր փոխանակվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրների շուրջ: