Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը եւ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել են «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներին
04 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 4-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ համատեղ հանդիպել են «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներին:
Կազմակերպությունը մեծ ավանդ է ունեցել այս տարվա օգոստոսին ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում Գյումրիում բացված «Պատվո բլուր» պատմական հուշահամալիրի վերականգնման գործում:
«Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» կազմակերպության նախագահն արժանացել է ՌԴ պետական պարգեւի` «Բարեկամության շքանշանի»:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: