Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց եվրոպացի լրագրողներին
01 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած եվրոպական տարբեր երկրներից ժամանած հեղինակավոր լրատվամիջոցների շուրջ 3 տասնյակ լրագրողների:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:
Լրագրողների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց եվրոպական ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը, արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները, տարբեր երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունները, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին: