ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանի պատասխանը “Պանորամա.ամ” լրատվական կայքի հարցին

28 հոկտեմբերի, 2010

 Հարց.  Թուրքիայի “Հզոր Թուրքիա” կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այդ կուսակցության ղեկավարությունը ցանկանում է այցելել Հայաստան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկելու նպատակով հանդիպել ՀՀ արտգործնախարարի հետ: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այդ նախաձեռնությանը:

Պատասխան.  Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ իրագործմանը:

Տպել էջը